Տարիներ առաջ Ֆրանսիայի կառավարության որոշմամբ արգելվեց Հայաստանից փախստականի կարգավիճակով այդ երկրում ապաստան փնտրող հայերի ընդունումը: Սակայն, պարզվում է, արգելքն այսօր վերացված է: Ըստ մեզ հասած տեղեկությունների, այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է կատարել թուրքական կողմը: Թուրքիան տարբեր խողովակներով Ֆրանսիայի կառավարությանն է փոխանցել 16 միլիոն եվրո, որը հիմնականում օգտագործվում է ֆրանսիական անտառներում Հայաստանից «փախած» հայերի համար հատուկ ճամբարային բնակավայրեր ստեղծելու համար: Նպատակը Հայաստանի հայաթափումն է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ